Կլիմայի փոփոխությունը սպառնում է ձկներին Բերինգի ծովում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Համաձայն հետազոտությունների, որոնք իրականացվել են Հոկայդոյի, Տոկիոյի համալսարանների և Բևեռային հետազոտությունների ազգային ինստիտուտի գիտնականների կողմից, կլիմայի փոփոխությունը կարող է էապես ազդել Խաղաղօվկիանոսային Արկտիկայում կարևոր առևտրային ձկնատեսակների և անողնաշարավոր կենդանիների տարածման վրա: Այս մասին հոդված է հրապարակել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։

Հետազոտողները օգտագործել են կենսատնտեսական մոդելավորման մեթոդներ՝ ուսումնասիրելու համար, թե ինչպես կարող են փոխվել էական առևտրային նշանակություն ունեցող ութ ծովային ձկնատեսակների թվականակն ու բաշխումը 2021-ից 2100 թվականներին տարբեր կլիմայական սցենարների դեպքում:

Արդյունքները ցույց են տվել, որ Բերինգի ծովի արևելյան մասում սառույցի հալքի և ջրի ջերմաստիճանի բարձրացման պատճառով դիտարկված բոլոր տեսակները, ամենայն հավանականությամբ, կտեղաշարժվեն հյուսիս: Առավել նշանակալի տեղաշարժ է սպասվում Սև վահանաձկան (պալտուսի) համար՝ մեկ տասնամյակի ընթացքում մինչև 80կմ, տաքացման ամենածայրահեղ սցենարի դեպքում: Մինտայի համար կանխատեսվում է մեկ տասնամյակի ընթացքում մոտ 30կմ տեղաշարժ: Կլիմայի չափավոր փոփոխության դեպքում լավ կառավարվող ծովային էկոհամակարգերի համար մինչև 2040 թվականը տնտեսական հետևանքները կարող են համեմատաբար փոքր լինել:

Այնուամենայնիվ, առավել շատ տաքացումը և ծովային սառույցի կորուստը ավելի լուրջ ազդեցություններ կունենան։




Լրահոս