«Փյունիկը» դիմել է ՀՖՖ-ին՝ «Հրազդան» ստադիոնում պաշտոնական հանդիպումներ անցկացնելու հարցով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն Երևանի «Փյունիկը» դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային «Հրազդան» ստադիոնում Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջնության և գավաթի խաղարկության հանդիպումների անցկացման հնարավորություն ստանալու համար, հաղորդում է ՀՖՖ-ի կայքը։

Օգոստոսի 5-ին տեղի էր ունեցել ՀՖՖ ներկայացուցիչների ստուգայցը, որի հիման վրա կազմվել էր մարզադաշտի ստուգման հաշվետվություն։ Հաշվետվությունն ու եզրակացությունն ուղարկվել են «Փյունիկ ՖԱ-ին»։

ՀՖՖ-ի համար առանձնահատուկ կարևորություն ունի երկրպագուների անվտանգության հարցը և ակումբին ներկայացված վերջնական եզրակացության մեջ ընդգծվել է անկախ մասնագիտացված մարմնի կողմից «Հրազդան» կենտրոնական մարզադաշտի սեյսմիկ անվտանգության ու կայունության տեսչական ստուգման և եզրակացության ներկայացման կարևորությունը:

Վերոնշյալ կետն ապահովելու դեպքում ՀՖՖ-ն պատրաստ է ցուցաբերել խորհրդատվական աջակցություն մարզադաշտի շահագործման մյուս հարցերում, որոնք բխում են ՀՖՖ ենթակառուցվածքային կանոնակարգի պահանջներից, ինչպես նաև անցկացնել ստուգայց իրականացված աշխատանքները գնահատելու և «Հրազդան» կենտրոնական մարզադաշտը շահագործելու վերջնական հավաստագիր տրամադրելու համար։




Լրահոս