Վերջին տարիներին մեծ հետաքրքրություն է առաջացրել Netflix սթրիմինգային ծառայությամբ հեռարձակվող «Bridgerton» նախագիծը, որը հիմնված է Ջուլի Քուինի վեպերի վրա:
Դիտողների շրջանում հետաքրքրություն է առաջացրել թե՛ նախագիծը, թե՛ դրանում ներգրավված դերասանական կազմը: Բոլորին հետաքրքրում է, թե ինչպիսին են դերասաններն իրական կյանքում:
Այսօր ArmLur.am-ը Ձեզ է ներկայացնում նախագծում նկարահանված դերասանուհիներից մի քանիսին:
Ռութ Գեմմել
Դերասանուհին, ով ծնվել է Բրիսթոնում, մեծացել է բաժանված ծնողների ընտանիքում: Դպրոցն ավարտելուց հետո տեղափոխվել է հոր մոտ՝ Լոնդոն և կրթություն ստացել «Ուեբեր դուգլասի անվան դրամատիկական արվեստի ակադեմիայում: Առաջին դերը խաղացել է 1997 թվականին: Երկրպագուները «Bridgerton» նախագիծն առանց նրա չեն պատկերացնում:
Ադջոա Անդոհ
61-ամյա դերասանուհին ծնվել է Գանայից Մեծ Բրիտանիա տեղափոխված լրագրող և երաժիշտ հոր և բրիտանուհի ուսուցչուհու ընտանիքում: Բրիսթոլի համալսարանում իրավագիտություն ուսումնասիրելու ընթացքում Ադջոան որոշում է փոխել մասնագիտությունն ու հայտնվում է ֆիլմաշխարհում: Նա դասավանդում է Արվեստների թագավորական ակադեմիայում և Ռոզ Բրուֆորդ քոլեջում, որի պատվավոր անդամ է 2021 թվականից:
Փոլի Ուոքեր
Դերասանուհին մանկուց հաճախել է պարի և կրթություն ստացել բալետի ակադեմիայում, սակայն ոտքի վնասվածք ստանալուց հետո՝ 18 տարեկանում որոշել է ընտրել դերասանուհու մասնագիտությունը: Փոլին ամուսնացած է բրիտանացի դերասան Ռուպերտ Փենրի Ջոնսի եղբոր հետ և ունի երկու երեխա:
Հաննա Դոթ
Երիտասարդ աղջիկը կարիերան սկսել է մոդելային ասպարեզում և 2 տարեկանից պարել է՝ ավարտելով Լոնդոնի ստուդիա կենտրոնը՝ ստանալով արվեստների բակալավրի կոչում, սակայն 2018 թվականին հայտնվել է Hulu ալիքի «Գտիր ինձ Փարիզում» նախագծում և սկսել դերասանական կարիերա:
Չարիթրա Չանդրա
Դերասանուհին ծնվել է 1997 թվականին Շոտլանդիայում բնակվող բժշկական ոլորտի ներկայացուցիչ թամիլների ընտանիքում: Թամիլները Հարավային Հնդկաստանում բնակվող ժողովուրդ են: Ավելի քան 76 միլիոն բնակչություն ունեցող ժողովրդի մեծ մասը հինդու է, մի փոքր մասը միայն դավանում է Իսլամ:
Ծնողների բաժանումից հետո աղջիկը հոր հետ մեկնում է Հնդկաստան և 4 տարեկանում վերադառնում Լոնդոն՝ ավարտելով Օքսֆորդի համալսարանի քոլեջը, ապա նաև համալսարանի արվեստի ֆակուլտետը: Դերասանական կարիերան սկսել է 2021 թվականին՝ նկարահանվելով «Alex Rider» նախագծում:
Հուրի Բաղդասարյան