2024 թվականի ապրիլի 19-ին Կառավարությունը որոշում ընդունեց, ըստ որի կրճատվում է հիվանդությունների ցանկը, որով զորակոչի ենթակա անձինք ոչ պիտանի են ճանաչվում։ Թեթև աստիճանի մտավոր հետամնացության, գանգոսկրերի, գլխուղեղի նորագոյացությունների՝ կիստաների և գիշերամիզության ախտանշանների դեպքում զինծառայությունից ազատվել այլևս չի լինի։ Գործադիրը հիմնավորում է, թե այս խստացմամբ փորձում է վերացնել կոռուպցիոն ռիսկերը։
Այսօր ամառային զորակոչի վերջին օրն է։ Փաստաբան Գոռ Գեւորգյանը ահազանգել էր, որ համատարած զորակոչում են հիվանդություններով ու բազմակի անգամ տարկետում տրամադրված զորակոչիկներին։ Ըստ նրա իրեն դիմողների ու դժգոհողների քանակն օր օրի ավելանում են։ Ավելին, եղել են դեպքեր, որ զորակոչիկների ծնողները ուշագնաց են եղել զինկոմիսարիատի շենքի մուտքի մոտ, երբ տարիներով իրենց որդիները եղել են տարկետման մեջ, իսկ հիմա նրանց զորակոչում են բանակ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Քնար Մանուկյան