Armenian text to speach

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վեոլիա ջրի պատճառով՝ Հրազդանի կիրճը հեղեղի մեջ․ ինչ է պարզաբանում քաղաքապետարանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հրազդանի կիրճում վթարվել է կոյուղատար համակարգը։ Այս մասին տեսանյութ է հրապարակել Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը։

«Արտակարգ իրավիճակ․ Հրազդանի կիրճում ջրհեղեղ է։

Վթարվել է կոյուղատար համակարգը»,- նշել է ավագանու անդամը։

Խնդրի առնչությամբ պարզաբանում է տարածել Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը․

«Հրազդանի կիրճում վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։

Երևանի քաղաքապետարանի համապատասխան վարչության, ինչպես նաև Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի համապատասխան բաժինը որպես աջակցող կողմ, հատուկ տեխնիկաներով աշխատանքներ են իրականացնում՝ վթարը վերացնելու, ճանապարհը կեղտաջրերից ու քարերից մաքրելու ուղղությամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։




Լրահոս