
22-ամյա ամերիկուհի Ջորդան Լին Գրեմը դատապարտվել է 30 տարվա ազատազրկման` ամուսնուն ժայռից ցած հրելու համար:
Այդ պահին զույգն ընդամենը 8 օր է, ինչ ամուսնացած էին: Դեպքը կատարվել է Մոնտանա նահանգի Գլեյշեր ազգային զբոսայգում: 25-ամյա Քոդի Ջոնսոնն ընկել էր ժայռից և մահացել անցած տարվա հուլիսին:
Կինը սկզբում հայտարարել էր, թե ամուսինը մահացել է դժբախտ պատահարից, սակայն հետագայում խոստովանել իր մեղքը:
Գրեմը դատարանում պատմել էր, որ իրեն դժբախտ է զգացել ամուսնությունից ընդամենը մի քանի օր անց: Զբոսանքի գնալով, զույգը հայտնվել էր վտանգավոր բարձունքին, որտեղ էլ նրանց միջև վիճաբանություն է սկսվել:
Ամուսինը բռնել էր կնոջ ձեռքից ՝ վերջինն էլ նրան հրել էր: Այնուհետև կինը հանգիստ տուն էր վերադարձել և ոչ մեկին ոչինչ չէր ասել: