«Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները վթարի վայրում են․ ինչ է հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ը արդեն գրել է․ որ Հրազդանի կիրճում վթարվել է կոյուղատար համակարգը։ Երևանի քաղաքապետարանի խոսնակ Հայկ Կոստանյանը հայտնել էր, որ վթարվել է «Վեոլիա ջուր» ընկերության կողմից սպասարկվող կոյուղու կոլեկտորը։

ArmLur.am-ը կապ հաստատեց «Վեոլիա ջուր» ընկերության հետ, որտեղից պատասխանեցին․

«Այսօր առավոտյան Հրազդանի կիրճում վթարվել է մետաղական կոյուղու կոլեկտորը: Վթարի ահազանգը ստանալուց անմիջապես հետո «Վեոլիա» թիմը հասել է վթարի վայր: Վթարավերացման աշխատանքներ սկսելու համար անհրաժեշտ է եղել նախ դատարկել կոյուղու կոլեկտորը: Տեսանյութը հավանաբար հենց այդ ժամանակ էլ արվել է:
«Վեոլիա Ջուր» ընկերության աշխատակիցները այս պահին էլ շարունակում են աշխատանքները վթարի վայրում՝ փորձելով հնարավորինս արագ վերացնել վթարը»:




Լրահոս