«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Եթե, «Դատալեքսի» կայքի օրինակով, որևէ բնական կամ տեխնածին աղետ չի պատահել համապատասխան սերվերի հետ, ուրեմն վարչապետի տիկնոջ հիմնադրամը, որը միլիարդավոր դրամների մուտքեր է ունենում տարբեր բիզնեսներից, հայտնի և անանուն բարերարներից, սահմանված ժամկետում (մինչև հուլիսի 1֊ը) չի ներկայացրել տարեկան հաշվետվությունը։
Սա կարելի էր համարել ոչ էական իրադարձություն, եթե նմանատիպ այլ դեպքերում պետական ողջ ապարատը հարձակում չսկսեր այլոց, բնականաբար՝ ընդդիմադիր անձանց նկատմամբ։
Զորօրինակ՝ «Հայաստան» դաշինքի ղեկավարներից Վահե Հակոբյանի կնոջ՝ «Հանրային դիվանագիտություն» ՀԿ-ն արժանացել էր ՊԵԿ-ի խիստ ուշադրությանը, իսկ իշխանական հայտնի լրատվամիջոցը հատուկ ընդգծել էր հաշվետվության ուշ ներկայացման աններելիությունը։ Սա, թերևս այն է, ինչ կոչվում է երկակի չափորոշիչներ, որն առկա է ՀՀ գրեթե բոլոր բնագավառներում»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։