Տիմոշենկոն կտեղափոխվի հիվանդանոց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը լրագրողներին խոստացել է, որ այսօր կամ վաղն արդեն նախկին վարաչպետ Յուլյա Տիմոշենկոն հնարավորություն կունենա բուժզննում անցնել մեկուսարանից դուրս։  “Ես տեղեկացված եմ, որ այն համակարգը, որն այսօր գործում է Ուկրաինայում, չի հասել այն մակարդակին եւ այն չափանիշներին, որոնք անհրաժեշտ են, ուստի Տիմոշենկոյինբուժում ու բժշկական ծառայություններ պետք է տրամադրել Կիեւ քաղաքի բժշկական հաստատություններում։ Դա հավանաբար կարվի այսօր կամ վաղը”,–ասել է Լուկաշենկոն։ Հիշեցնենք, որ Տիմոշենկոյի՝ օրեցօր վատթարացող առողջական վիճակի մասին նախկինում պարբերաբար հայտարարել էին նրա փաստաբաններն ու հարազատները։




Լրահոս