Փրկարար ուժերի մասնագիտական պատրաստվածության բարձրացման, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների մարտավարության մակարդակի մշտական ապահովման նպատակով՝ ՆԳՆ Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի հանձնարարականի համաձայն, ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության ծառայողները պարբերաբար անակնկալ ստուգայցեր են իրականացնում հրշեջ-փրկարարական ջոկատներ։
Օգոստոսի 14-15-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության կողմից անակնկալ ստուգայց-շրջայցեր են իրականացվել Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների ենթակա ստորաբաժանումներ․ աշխատակիցներն այցելել են ՆԳՆ
ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության՝ մեկ, Արարատի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների երեք հրշեջ-փրկարարական ջոկատներ և հետևել ծառայության կրման ընթացքին։
Օպերատիվ-տակտիկական հնարավորությունների ստուգման նպատակով հրշեջ-փրկարարական ջոկատների բակերում անց են կացվել նաև տակտիկական պարապմունքներ։
Շրջայցի ընթացքում ստուգվել են փաստաթղթերի և տեխնիկայի վիճակը, անձնակազմի պատրաստվածության մակարդակը, բարոյահոգեբանական վիճակը։
Ստուգայցերի ավարտին մասնագետների կողմից վեր են հանվել առկա խնդիրները, ցուցաբերվել մասնագիտական և մեթոդական օգնություն, թերությունների շտկման ուղղությամբ տրվել հստակ կարգադրություններ։