
Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը նախազգուշացրել է իսրայելցիներին, որոնք գտնվում են Իրանին սահմանակից երկրներում, այդ թվում ՝ Ադրբեջանում, Թուրքմենստանում, Թուրքիայում և Հայաստանում: Այս մասին հայտարարություն է տարածել Իսրայելի ԱԳՆ մամուլի ծառայությունը:
«Հաշվի առնելով Իսրայելի պետական խորհրդանիշներին և քաղաքացիներին վնաս հասցնելու Իրանի և նրա դրածոների փորձերից բխող սպառնալիքը՝ արտաքին գործերի նախարարությունը խորհուրդ է տալիս Իրանի հետ սահմանակից երկրներ՝ Թուրքմենստան, Ադրբեջան, Հայաստան և Թուրքիա, այցելող Իսրայելի քաղաքացիներին ցուցաբերել զգոնություն, զգուշություն և ականջալուր լինել ազգային անվտանգության աշխատակիցների նախազգուշացումներին»,- ասվում է Իսրայելի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։