
ՀՀ կառավարության օգոստոսի 15-ի նիստի օրակարգում այսօր, ի թիվս այլ հարցերի, Հայաստանի Հանրապետության սահմանային ներկայացուցիչ նշանակելու մասին չզեկուցվող հարցն էր։ Կառավարության որոշման նախագծում նշվում է․
«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի հայ-վրացական հատվածի սահմանային ներկայացուցիչների գործունեության Լոռի-Տավուշ և Աշոցք-Ամասիա տեղամասերի սահմանային ներկայացուցիչ նշանակել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերի 1-ին սահմանապահ ջոկատի պետին»:
Նախագծի հիմնավորման մեջ ասվում է, որ կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 4-ի N 1797-Ա որոշմամբ սահմանային ներկայացուցիչ նշանակված գնդապետ Էդգար Սերգեյի Հունանյանի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում այլ պաշտոնում աշխատանքի անցնելու հանգամանքով: