Շիրակի մարզի մի շարք հասցեներում վթարային ջրանջատում կլինի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարավերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 16-ին ժամը 10.00-ից մինչև օգոստոսի 17-ը ժամը 10.00-ն, կդադարեցվի Շիրակի մարզի՝

Գյումրի քաղաքի «Անի» թաղամասի,

Մայիսյան,

Հացիկ,

Ախուրյան,

Նոր Ախուրյան,

Հովունի,

Շիրակ,

Կառնուտ գյուղերի ջրամատակարարումը:

Գյումրի քաղաքի մյուս հասցեներում կնկատվի ջրի ճնշման անկում:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:




Լրահոս