Լուկաշենկոն հայտնել է՝ որ դեպքում կկիրառի միջուկային զենք

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ մտադիր չէ միջուկային զենք կիրառել, քանի դեռ թշնամին չի հատել Միութենական պետության սահմանը:

Նա նաև նշել է, որ Բելառուսի պատասխանը իր սահմանները խախտելու դեպքում կլինի անհապաղ, այդ հարցում կարմիր գծեր չկան։

«Մենք չենք ցանկանում էսկալացիա և չենք ցանկանում պատերազմ ողջ ՆԱՏՕ-ի դեմ, մենք դա չենք ուզում:

Բայց եթե դա լինի, մենք այլ ելք չենք ունենա։ Եվ կարմիր գծեր չեն լինի, գիծը պետական սահմանն է։ Հենց ոտք դրեցին, ես որպես սահմանապահ եմ խոսում, արձագանքը կլինի ակնթարթային»,- ասել է նա «Ռոսիա-1» հեռուստաալիքի «Վեստի Նեդելի» հաղորդմանը տված հարցազրույցում, որը հրապարակել է ԲԵԼՏԱ լրատվական գործակալությունը:




Լրահոս