Մանուկ Վարդանյանը բեռնափոխադրողների հետ քննարկել է Վերին Լարսի անցակետի հարցը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armlur.am -ին ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարությունից տեղեկացնում են, որ նախարար Մանուկ Վարդանյանն այսօր ընդունել է հայ բեռնափոխադրողներից կազմված պատվիրակության անդամներին` Հայաստանի միջազգային ավտոմոբիլային փոխադրողների միության նախագահի մասնակցությամբ և լսել նրանց խնդիրները` կապված Վերին Լարսի անցակետի հետ:Նախարարը խոստացել է հարցը բարձրացնել վրացի գործընկերների առջև և համատեղ ուժերով փորձել լուծել խնդիրը:Հավելենք, որ Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն, վերջին 10 օրերին ձյան առատ տեղումների և սառցակալման հետևանքով Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարսի ճանապարհի Գուդաուրի /Պոստա/-Կոբի հատվածում երթևեկությունն արգելված է տրեյլերների, կիսատրեյլերների և 30-ից ավելի նստատեղ ունեցող ավտոբուսների համար: Այլ մեքենաների համար երթևեկությունը թույլատրվում է հակատեղապտույտային շղթաների առկայության պարագայում: Երկու տանող կամրջակներով մեքենաների համար երթևեկությունը բաց է: Նշված ճանապարհահատվածում մեքենաները կշարժվեն թունելներով`ձնահոսքերից պաշտպանվելու նպատակով: Ճանապարհի այլ հատվածներում երթևեկությունը բաց է:




Լրահոս