ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փյունիկը հաղթեց Օրդաբասիին և դուրս եկավ Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի «Փյունիկը» Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման երրորդ փուլի պատասխան խաղում նվազագույն հաշվով հաղթել է ղազախական «Օրդաբասիին» և երկու խաղերի արդյունքում առավելության հասնելով 2:0 հաշվով՝ դուրս է եկել որակավորման փլեյ-օֆֆ փուլ:

Պատասխան խաղի միակ գոլը հանդիպման 66-րդ րոպեին հեղինակել է «Փյունիկի» նիգերիացի հարձակվող Յուսուֆ Օտուբանջոն:

Հիշեցնենք, որ թիմերի միջև կայացած առաջին խաղում երևանյան ակումբը նվազագույն հաշվով արտագնա հաղթանակ էր տարել Ղազախստանի չեմպիոնի նկատմամբ (1-0)։ Այդ խաղում ևս միակ գոլը հեղինակել էր Օտուբանջոն:




Լրահոս