
Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. օգոստոսի 17-ից մինչև սեպտեմբերի 17-ը՝ ժամը 23:00-ից 08:00-ը, միակողմանի փակ է լինելու Հալաբյան փողոցի՝ Հալաբյան-Էստոնական խաչմերուկից մինչև Հալաբյան-Աշտարակի խճ. տրանսպորտային հանգույց ընկած ճանապարհահատվածը, այնուհետև՝ հակառակ ուղղությամբ:
Երթևեկությունն իրականացվելու է հանդիպակաց ուղղության երթևեկելի մեկ գոտու հաշվին:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը՝ հորդորելով վարորդներին տրանսպորտային միջոցները չկայանել վերոնշյալ ճանապարհահատվածի երթևեկելի մասում: