
Ռուսաստանը բարձր է գնահատում Հայաստանի հետ բարեկամությունն ու եղբայրական հարաբերությունները։ Այս մասին ասել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը՝ Օշականի ճակատամարտի 197-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ։
«Չնայած այն հանգամանքին, որ պատմության նոր դասագրքերից հանվել է Օշականի ճակատամարտի մասին մի գլուխը, այդ օրերի իրադարձությունները մնում են մեր հիշողության մեջ։ Մենք չենք մոռանա հայրենիքի և սրբավայրերի պաշտպանության համար ոտքի ելած զինվորների հերոսությունն ու անձնազոհությունը։
Ռուսաստանը անկեղծորեն գնահատում է Հայաստանի հետ բարեկամությունը։ Մեր եղբայրական ժողովուրդներին կապում են բազմադարյա մշակութային-քաղաքակրթական կապերն ու հոգևոր մտերմությունը, և այդ փաստը չի կարող չեղարկել պատմությունը վերաշարադրելու ոչ մի փորձ»,- նշել է Կոպիրկինը: