ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մարզերի աղմկահարույց կրակոցները և գյուղապետերն ու նրանց հարազատները․ ինչ է կատարվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ մարզերում կրակոցների կիզակետում համայնքապետերն ու իրենց հարազատներն են: Վերջին մի քանի օրերի դեպքերը խիստ մտահոգության տեղիք են տալիս, թե ինչպես են համայնքների պաշտոնյաները կամ նրանց հարազատները հայտնվում կրակոցների կիզակետում։

Օգոստոսի 9-ին Վահրամաբերդում կրակոցներ էին հնչել, սպանվել էր Մարմաշեն բնակավայրի բնակիչ 31-ամյա Արաբո Թառլոյանը, իսկ վիրավորը Մարմաշեն գյուղի բնակիչ 39-ամյա Լևոն Թառլոյանն է, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ սրունք-թաթային հոդի վնասվածք» ախտորոշմամբ։

Ժամը 17։00-ի սահմաններում, Վահրամաբերդ բնակավայրի եկեղեցու մոտ մի կողմից Ա․ Թառլոյանի, Լ․ Թառլոյանի և մյուս կողմից Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանի, Գյումրի քաղաքի բնակիչ 37-ամյա Վարազդատ Հովհաննիսյանի և Վահրամաբերդ գյուղի բնակիչ 34-ամյա Զորի Հովհաննիսյանի միջև տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Ա․ Թառլոյանն իր մոտ եղած դանակով հարվածել է Զ․ Հովհաննիսյանին, որից հետո վերջինս իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի միջից վերցրել է 12 մմ տրամաչափի երկփողանի որսորդական հրացանը և կրակոցներ արձակել Ա․ և Լ․ Թառլոյանների ուղղությամբ, ապա «Mercedes»-ով հեռացել է դեպքի վայրից։

Դեպքի վերաբերյալ ոստիկանությունում բացատրություն էր տվել Վահրամաբերդ գյուղի բնակիչ 36-ամյա Սարո Հովհաննիսյանը, ով ականատես է եղել վիճաբանությանը։
Նա Վահրամաբերդ բնակավայրի վարչական ղեկավարն է։

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահները սպանության կասկածանքով փնտրում են Վահրամաբերդի գյուղապետի եղբորը, որը հատել է ՀՀ սահմանն ու Վրաստանով այլ երկիր փախել: Նա մինչ օրս հայտնաբերված չէ:

Երեկ էլ իրավիճակը լարված է եղել Թլիկի գյուղում, ու հիվանդանոց է տեղափոխվել Սլավիկ Սալոյանը, որը Թլիկի վարչական ղեկավարն է:

Օգոստոսի 15-ին կրակոցներ էին հնչել Թլիկ գյուղի տներից մեկում: ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ կիզակետում եղել են Թլիկի գյուղապետն ու նրա ընտանիքի հետ խնամիական կապի մեջ գտնվող անձիք: Ըստ նախնական վարկածի՝ նրանց մեջ հին պարտք ու պահանջի հարց է եղել։

Վիճաբանողները սկսել են միմյանց քարերով հարվածել, ու Սլավիկ Սալոյանը՝ Թլիկի վարչական ղեկավարը, եւ մեծահասակ մայրը վնասվածքներ են ստացել քարերի հարվածներից ու տեղափոխվել հիվանդանոց:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս