Պորշով, ՄՎ-ով եվ 15 հոգով ծեծկռտուք են սարքել զորամասում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ ՊՆ-ից  armlur.am -ին հայտնում են, որ ՀՀ ՊՆ N զորամասից ՊՆ Աբովյանի ռազմական ոստիկանության բաժին 2011թ. նոյեմբերի 20-ին հեռախոսագիր է ստացվել այն մասին, որ նույն օրը, ժամը 19:20-ի սահմաններում քաղաքացիական անձանց կողմից վրաերթի է ենթարկվել նույն զորամասի ժամկետային զինծառայող, սերժանտ Արմեն Սանթոյանը”,- այս մասին նշվում է Պաշտանության նախարարության տարածած պաշտոնական հաղորդագրության մեջ:ՀՀ ՊՆ Աբովյանի ՌՈ բաժնից ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնին 2011թ. նոյեմբերի 20-ին տրված հաղորդման համաձայն՝ նույն օրը նշված բաժնի կողմից ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2011թ. նոյեմբերի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում N զորամասի ժամկետային զինծառայող, նորակոչիկ Հ.Հարությունյանին տեսակցելու է եկել նրա ավագ եղբայրը՝ Հայկ Հարությունյանը, իր ընկերների հետ, որոնք ցանկացել են մուտք գործել զորամաս, և արդյունքում զորամասի զինծառայողների և քաղաքացիական անձանց միջև տեղի է ունեցել վիճաբանություն, որը վերածվել է ծեծկռտուքի:Ծեծկռտուքի ընթացքում զորամասի ժամկետային զինծառայողներ Գարուշ Վաղարշակյանը, Սամվել Խուդոյանը, Հարություն Սեդրակյանը ստացել են մարմնական վնասվածքներ: Քաղաքացիական անձինք փախուստի են դիմել, որի ընթացքում իրենց ավտոմեքենայով վրաերթի են ենթարկել ժամկետային զինծառայող Ա.Սանթոյանին, ով այնուհետև մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց: Այնտեղից վերջինս տեղափոխվել է ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ: Ծեծկռտուքի ընթացքում մարմնական վնասվածք է ստացել նաև քաղաքացի Հարություն Ռուբիկի Թորոսյանը, որը տեղափոխվել է Աբովյանի քաղաքային հիվանդանոց, իսկ այնուհետև “Գրիգոր Լուսավորիչ” բժշկական կենտրոն: Ձեռնարկված օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ քաղաքացիական անձինք եղել են սպիտակ գույնի Պորշ Կայեն մակնիշի և սև գույնի ԲՄՎ մակնիշի ավտոմեքենաներով: Պարզվել է նաև, որ զինծառայող Ա.Սանթոյանին վրաերթի են ենթարկել նշված ԲՄՎ ավտոմեքենայով:Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայության չորրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին (իշխանության ներկայացուցչի կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելը՝ կապված նրա կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու հետ) և 258-րդ հոդվածի 4-րդ (խուլիգանությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով 2011թ. նոյեմբերի 20-ին հարուցվել է քրեական գործ և կատարվում է նախաքննություն:Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական գործողությունների նախնական արդյունքում պարզվել է, որ նոյեմբերի 20-ին ժամը 18:00-ի սահմաններում Հայկ Հարությունյանը ընկերների հետ միասին Պորշ Կայեն մակնիշի և սև գույնի երկու ԲՄՎ մակնիշի պետհամարանիշի ավտոմեքենաներով, շուրջ 15 հոգով ուղևորվել է դեպի զորամաս:Հասնելով զորամաս` Հայկ Հարությունյանը 4 անձանց հետ միասին, ոգելից խմիչք օգտագործած վիճակում, նորակոչիկ եղբորը տեսնելու պատրվակով, մոտեցել է զորամասի հսկիչ-անցագրային կետին: Նրանք, չենթարկվելով վերակարգում ընդգրկված անձնակազմի, ինչպես նաև զորամասի պատասխանատու սպայի օրինական պահանջներին, փորձել են ներխուժել զորամասի տարածք, որի պատճառով վիճաբանություն է առաջացել նրանց և վերակարգում ընդգրկված անձնակազմի միջև, որն էլ վերածվել է ծեծկռտուքի: Վիճաբանության ձայներից հսկիչ-անցագրային կետին են մոտեցել ավտոմեքենաներում գտնվող մյուս քաղաքացիական անձինք, ինչպես նաև զորամասի տարածքից՝ այլ զինծառայողներ: Ծեծկռտուքը տևել է շուրջ 10-15 րոպե, որից հետո քաղաքացիական անձինք վերը նշված մեքենաներով դիմել են փախուստի, և այդ ընթացքում ԲՄՎ մակնիշի  ավտոմեքենայով Արսեն Արիստակեսյանը վրաերթի է ենթարկել զինծառայողներ Ա.Սանթոյանին և Գ.Վաղարշակյանին:ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության և ՀՀ ոստիկանության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համատեղ միջոցառումների արդյունքում բերման են ենթարկվել փախուստի դիմած քաղաքացիներից հինգը, ինչպես նաև հայտնաբերվել են ,ԲՄՎե մակնիշի երկու ավտոմեքենաներն ու ,Պորշ Կայենե մակնիշի ավտոմեքենան:Քրեական գործով ՀՀ քր. օր-ի 316-րդ հոդվածի 1-ին և 258-րդ հոդվածի 4-րդ մասերով կատարած հանցագործության կասկածանքով որպես կասկածյալ 2011թ. նոյեմբերի 21-ին ձերբակալվել է քաղաքացի Արսեն Վարդանի Արիստակեսյանը:Համապատասխան որոնողական միջոցառումներ են իրականացվում միջադեպին մասնակից այլ անձանց հայտնաբերելու ուղղությամբ:Քրեական գործով նշանակվել է դատաավտոտեխնիկական և դատահետքաբանական, ինչպես նաև դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական համալիր փորձաքննություններ: Քրեական գործի նախաքննությունը շարունակվում է:Դեպքի նախորդ օրը, օրվա կարգացուցակով նախատեսված ժամին, զորամասի նորակոչիկների արտաքին տեսքը հարդարելիս, ժամկետային զինծառայող, սերժանտ Արտակ Փիրուզյանը հանձնարարել է նորակոչիկներին, որպեսզի յուրաքանչյուրը մազերը կտրելուց հետո մաքրի հատակը: Նորակոչիկ Հ.Հարությունյանը պատասխանել է, թե մազ կտրող ունենալու պայմաններում, արդյոք ինքը պետք է մաքրի հատակը: Ա.Փիրուզյանը պատասխանել է, որ դա բոլորի համար սահմանված կարգ է: Հ.Հարությունյանը մազերը կտրելուց հետո մաքրել է հատակը, որից հետո նեղսրտված զանգահարել է եղբորը՝ Հայկ Հարությունյանին, և պատմել տեղի ունեցածի մասին, ճշտելով, թե արդյոք մաքրելով հատակը, ինքը ճիշտ քայլ է կատարել, թե ոչ: Եղբայրը պատասխանել է, որ նա չանհանգստանա, ինքն ամեն ինչ կկարգավորի: Այնուհետև, Հայկ Հարությունյանը զանգահարել է սերժանտ Ա.Փիրուզյանին և ասել, որ ցանկանում է գնալ զորամաս և հանդիպել նրա հետ: Ա.Փիրուզյանը պատասխանել է, որ ինքն այդ օրը չի կարող հանդիպել, քանի որ ընդգրկված է վերակարգում:




Լրահոս