Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում տեղի բնակիչները կարծես հրաշքի հանդիպած լինեն։
Բանն այն է, որ դեռ 2 տարի առաջ տնկված ծառերը նմանվել են հրաշքի։
Քաղաքապետարանի աջակցությամբ՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի նորաբաց պուրակում նոր ծառեր են տնկվել, որոնց վարդագույն ծաղիկները գեղեցիկ շունչ են հաղորդում պուրակին։ Տեղի բնակիչներին այս ամենը շատ է ոգեշնչում, քանի որ կարող են պուրակում լուսանկարվել, և այդ ամենը նաև ապահովում է բարձր տրամադրություն, ինչի համար էլ բնակիչները շնորհակալություն են հայտնում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավարությանը՝ Արտակ Հովակիմյանի գլխավորությամբ և քաղաքապետարանին՝ տրամադրված աջակցության համար։
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հանդիպեցինք նաև հետաքրքիր նորամուծության, որը թվով երկրորդ նորամուծությունն է ծառերից հետո։ Տեղի բնակիչները նշում են, որ ինչքան էլ վատ տրամադրություն են ունենում, տեղադրված նոր վահանակի շնորհիվ լավ տրամադրություն են ստանում։
Մանրամասները՝ տեսանյութում։
Աննա Սրապիոնյան, Էմմա Մարտիրոսյան