ՖՈՏՈ. Ի՞նչ կարժենա հանգիստը Հունաստանում. որտե՞ղ այցելել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին տասնամյակում Հայաստանից դեպի Հունաստան չվերթների քանակն ավելացել է, ինչը պայմանավորված է այցագրի համեմատաբար հեշտ տրամադրմամբ:

Հունաստանը շենգեն այցագրային գոտու այն երկրներից է, որն անհամեմատ հեշտ է այցագիր տրամադրում ՀՀ քաղաքացիներին:

Եթե ամռան վերջին օրերին ցանկանում եք Հունաստան հանգստի մեկնել, սակայն նախապես ոչինչ չեք կազմակերպել, ապա այս պահի դրությամբ Երևան-Աթենք-Երևան օդանավային տոմսերի արժեքը սկսվում է 160 հազար ՀՀ դրամից:

Եթե ցանկանում եք կացության համար հյուրանոց ամրագրել հենց Աթենքում, ապա պետք է մեկ գիշերվա համար նախատեսել 25-ից 60 հազար ՀՀ դրամ: Իհարկե կարելի է և ավելի թանկարժեք հյուրանոցներում գիշերել, եթե այդ հնարավորությունն ունեք: Բնակարանի վարձակալության համար մեկ գիշերվա համար նախատեսված արժեքը տատանվում է 25-ից 100 հազարի միջև:

Եթե ցանկանում եք հանգիստը վայելել հունական կղզիներում, ապա պետք է վճարել նաև ներքին չվերթների համար, որոնք տատանվում են 20-ից 50 հազարի միջև: Այստեղ կեցության համար ավելի շատ գումար պիտի նախատեսեք: Հնարավոր է գտնել նաև բյուջետային տարբերակներ, սակայն լավ հյուրանոցների մեծ մասում մեկ գիշերվա համար արժեքը սկսվում է 50 հազար դրամից:

Եթե մեկնում եք Հունաստան, ապա չմոռանաք անպայման այցելել երկրի դեմքը հանդիսացող պատմամշակութային վայրեր: Նախընտրելի է նախապես ամրագրել մուտքի տոմսերն ու գնել՝ առանց հերթի ներս մտնելու տարբերակով: Այստեղ պետք է անպայման տեսնել Կրոպոլիսը, Ակրոպոլիսի թանգարանը, Պանթեոնը, ձիթենու և նարնջի այգիներն ու բազմաթիվ արժեքավոր այլ վայրեր:

Հուրի Բաղդասարյան




Լրահոս