Իրանական “Մահան” ավիաընկերությունը 3 միլիոն 125 հազար ԱՄՆ դոլարով գնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի օդանավը:Համաձայն տեղեկատվության`գերմանական կողմը Ա.Մերկելի 1989-ի արտադրության “A310” մոդելի ինքնաթիռը վաճառել էր ուկրաինական մի ընկերության, իսկ վերջինս էլ նոյեմբեր ամսին վաճառել է իրանական “Մահան” ավիաընկերությանը: Նշենք, որ Իրանի նկատմամբ Արեւմուտքի կիրառած տնտեսական պատժամիջոցների համաձայն` արգելվում է Իրանին նոր ինքնաթիռ եւ ինքնաթիռի պահեստամասեր վաճառել, այդ պատճառով էլ Իրանը ստիպված է լինում օգտագործված ինքնաթիռներ գնել երրորդ երկրների միջոցով:
Տաշած քարը գետնին չի մնա. Գնել են Ա. Մերկելի օդանավը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ