Ադրբեջանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի հյուսիս-արևմուտքում գտնվող Գաբալայի շրջանում զանգվածային սննդային թունավորման դեպք է գրանցվել։ Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը, այդ մասին հաղորդել է հանրապետության գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը։

Գերատեսչության տվյալներով՝ թունավորման կասկածանքով շրջանային հիվանդանոց է դիմել 55 մարդ, որոնք հարսանիքի են ներկա գտնվել Գաբալա քաղաքի հանդիսությունների սրահներից մեկում։

«Շրջանային դատախազությունում հետաքննություն է սկսվել: Թունավորման պատճառները պարզելու համար դատախազության և Ադրբեջանի պարենային անվտանգության գործակալության աշխատակիցները վերցրել են սննդամթերքի նմուշներ, նշանակել համապատասխան փորձաքննություններ, և կատարվել են այլ անհրաժեշտ դատավարական գործողություններ», – ասվում է գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ։

51 տուժած անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել ամբուլատոր բուժման համար, չորսը շարունակում են մնալ Գաբալայի շրջանային հիվանդանոցում, նրանցից երեքի վիճակը գնահատվում է միջին ծանրության։




Լրահոս