
Դերասանուհի Ադրիանա Գալստյանի ընկերներն անակնկալ են արել նրան՝ ծննդյան օրվա առթիվ։ Դերասանուհու հրապարակած տեսանյութից պարզ է դառնում, որ Ադրիանայի ընկերները ծննդյան տորթով անակնկալ նրա տուն են այցելել։
Ադրիանան իր շան հետ դիմավորում է ու փչում ծննդյան տորթը։ Հրապարակված տեսանյութին կից դերասանուհին գրել է․ «Սիրուն սրտով և էությամբ մարդկանց հանդիպելը կյանքի ամենագրավիչ ու լցնող երևույթներից է»։
Լիլիթ Նալբանդյան