Օգոստոսի 17-ին աշխարհահռչակ ամերիկացի նշանավոր դերասան, ռեժիսոր և պրոդյուսեր Ռոբերտ դե Նիրոյի ծննդյան օրն է։
Աշխարհահռչակ դերասանն իր առաջին դերը խաղացել է 10 տարեկան հասակում՝ «Օզ երկրի հրաշագործը» դպրոցական բեմադրության մեջ՝ հանդես գալով առյուծի կերպարով։
Ռոբերտ դե Նիրոյի խաղացանկը հասնում է մոտ 80 ֆիլմի։
Նշենք, որ դերասանն արժանացել է 2 «Օսկար» կինոմրցանակի, 2 «Ոսկե Գլոբուս» մրցանակի, սակայն ընդհանուր առմամբ արժանացել է 31 տարբեր կինոմրցանակների։
ArmLur.am-ը ներկայացնում է դերասանի մասնակցությամբ 5 լավագույն ֆիլմերի ցանկը և թե ինչ դերով է հանդես եկել այդ ֆիլմում։
Այսպիսով, «Կնքահայրը 2» (The Godfather Part II) ֆիլմում դերասանը հանդես է եղել երիտասարդ Վիտո Կոռլեոնեի դերում, «Մի անգամ Ամերիկայում» (Once Upon a Time in America) ֆիլմում խաղացել է Դևիդ Աարոնսոնի դերը, «Փառավոր տղաներ» (Goodfellas) ֆիլմում դերասանը մարմնավորել է Ջիմմի Կոնվեյին, «Անձեռնմխելիները» (The Untouchables) ֆիլմում դերասանը մարմնավորել է Ալ Կապոնեին, իսկ «Կազինո» (Casino) ֆիլմում խաղացել է Սեմ Ռոտստայնի դերում։
Աննա Սրապիոնյան