Պուտինը պետական այց կկատարի Ադրբեջան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետական այցով օգոստոսի 18-19-ը կլինի Ադրբեջանում: Այդ մասին հայտնել են Կրեմլից։

«Բանակցությունների ընթացքում կքննարկվեն ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության և դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացման հարցեր, ինչպես նաև միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրներ:

Այցի արդյունքների հիման վրա նախատեսվում է ընդունել պետությունների ղեկավարների Համատեղ հայտարարությունը, ստորագրել միջկառավարական և այլ փաստաթղթեր»,- ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:




Լրահոս