Իզմիրում հրդեհները հասել են բնակելի թաղամասերին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բնական հրդեհը, որն օգոստոսի 15-ին բռնկվել է Էգեյան ծովի ափին գտնվող թուրքական Իզմիր քաղաքի մերձակայքի Կարշիյակայի շրջանում, հասել է քաղաքի ծայրամասի բնակելի շրջաններ։ Չորսմիլիոնանոց քաղաքում թանձր ծխի քուլաներ են հայտնվել: Այս մասին տեղեկանում է ՏԱՍՍ-ից։

Իզմիրի Բայրաքլի մունիցիպալիտետի իշխանությունները տեղի բնակիչներին կոչ են արել շտապ հեռանալ բնակելի շենքերից։

Հրդեհը տարածվում է ուժեղ քամու ազդեցության ներքո։ Այն մարելու համար ներգրավվել է երկու ինքնաթիռ, հինգ ուղղաթիռ և մեծ քանակությամբ ցամաքային տեխնիկա։

Օրվա ընթացքում մի քանի խոշոր բնական հրդեհներ են բռնկվել Թուրքիայի արևմուտքում և հյուսիս-արևմուտքում։ Հանրապետության գյուղատնտեսության նախարարությունը նախազգուշացում է տարածել Էգեյան ծովի ողջ շրջանում, ինչպես նաև մասամբ Միջերկրական, Մարմարա ծովերի շրջանում և Թուրքիայի կենտրոնական մասում հնարավոր անտառային հրդեհների մասին։

40 աստիճան տապի պատճառով տեղի բնակիչներին հորդորել են 10 օր շարունակ բաց կրակ չվառել, քանի որ դա կարող է հանգեցնել բնական հրդեհների։




Լրահոս