
Օգոստոսի 7-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում ստացվեց։ Ոստիկանություն զանգած 26-ամյա աղջիկը հայտնում էր, որ անհայտ անձը մայրաքաղաքի Բաբաջանյան փողոցում թիկունքից իրեն հրել և ձեռքը վնասելով՝ հափշտակել է իր բջջային հեռախոսն ու դիմել փախուստի։
Պարզվեց, որ հանցագործությունը կատարել էր Երևանի Անդրանիկի փողոցում բնակվող 20-ամյա երիտասարդը։
Նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով։
Օգոստոսի 16-ի առավոտյան 20-ամյա երիտասարդն իր բնակության վայրում ձերբակալվեց և տեղափոխվեց ոստիկանության Մալաթիայի բաժին, որտեղ խոստովանեց արարքը։
Այդ մասին հաղորդում է ՀՀ ներքին գործերի նախարարությունը: