7 տոննա ջուր է լցվել Ալավերդու Սանահին կայարան թաղամասի շենքերի նկուղային հարկեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-ին, ժամը 11։34-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Սանահին կայարան թաղամասում ջրալցվել են երկու բնակելի շենքերի նկուղային հարկերը․ ջրահեռացում իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սանահին կայարան թաղամասի երկու շենքերի միջակայքում վնասվել է ջրատար խողովակ, ինչի հետևանքով ջրալցվել է նոր ջրագծի անցկացման համար նախատեսված փոսը։

Փրկարարները մոտոպոմպի օգնությամբ հեռացրել են մոտ 7 տ ջուր։




Լրահոս