Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի 3-րդ խմբասենյակի երեխաներին դայակն ու բուժքույրը պարբերաբար ծեծել են. ով է բացահայտել դեպքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել, թե ինչպես է Շիրակի մարզի ուսումնական հաստատություններից մեկի 45-ամյա և 51-ամյա բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության ենթարկել դպրոցի երեխաներին։

Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ օգոստոսի 15-ին Լիդիա Մարտիրոսյանը, որը Գյումրու «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի տնօրենն է, անձամբ հաղորդում է տվել եւ իրավապահներին հայտնել է, որ, իրականացնելով կառավարչական և վերահսկողական գործառույթներ, օգոստոսի 11-ին նկատել, այնուհետև տեսանկարահանող սարքերի ուսումնասիրությամբ փաստեր է հայտնաբերել, որ Ն. Մարտիրոսյանը, որը «Երեխաների տուն» ՊՈԱԿ-ի բուժքույրն է, և Ռ. Համբարձումյանը, որը դայակն է, պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել ՊՈԱԿ-ի 3-րդ խմբասենյակի երեխաներին և ցուցաբերել նրանց նկատմամբ դաժան վերաբերմունք:

Հիշեցնենք, որ SAMSHYAN.com-ը երեկ հայտնել էր, որ օգոստոսի 15-ին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Շիրակի մարզի ուսումնական հաստատություններից մեկի 45-ամյա և 51-ամյա բուժքույրն ու դաստիարակը պարբերաբար ֆիզիկական բռնության են ենթարկել դպրոցի երեխաներին, նրանց նկատմամբ ցուցաբերել դաժան վերաբերմունք։

Այդ ամենը ֆիքսվել է ուսումնական հաստատությունում տեղադրված տեսանկարահանող սարքերի միջոցով։

Դեպքի փաստով ոստիկանության Մուշի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն:

Քնար Մանուկյան




Լրահոս