ԱՄՆ-ը Մերձավոր Արևելքում զորքեր է տեղակայել և պատրաստվել է «ցանկացած անկանխատեսելի իրավիճակի»։ Սպիտակ տանն այս կերպ են մեկնաբանել առաջիկայում Իսրայելի վրա Իրանի հարձակման հնարավորությունը։
«Մենք տարածաշրջանում տեղակայել ենք մեր ռազմական ռեսուրսները, որ անհրաժեշտ են՝ հնարավոր ցանկացած անկանխատեսելի հանգամանքների արձագանքելու համար»,- ասել է Սպիտակ տան պաշտոնյան։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ լավատեսորեն է տրամադրված Գազայի հատվածում կրակի դադարեցման մասին բանակցությունների արդյունքների հարցում։
«Ես լավատեսորեն եմ տրամադրված։ Ոչ, դեռ ամենևին էլ վերջը չէ։ Մնացել է լուծել մի քանի հարց։ Ես կարծում եմ՝ մենք հնարավորություն ունենք»,- ասել է Բայդենը՝ հրաժարվելով մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված իր լավատեսությունը։