
Մարտի 28-ին, ժամը 23.55-ին, հիվանդանոցից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել Շալիկո Խ.-ն և հայտնել, որ Ռուբինյանց փողոցում վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդի կողմից:
Ձեռնարկվում են միջոցառումներ վարորդին և ավտոմեքենան հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է քննություն:
ՀՀ Ոստիկանություն