
Ադրբեջանի զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները «հատուկ տակտիկական վարժանքներ» են անցկացրել։
Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները հղում անելով երկրի Պաշտպանության նախարարությանը։
«S-300 Favorit զենիթահրթիռային համակարգերի դիվիզիոնների մարտական անձնակազմերը մարտական պատրաստության բերելով տեխնիկան, շարժվել են դեպի դիրքային տարածքներ և մեկնարկային դիրքերում վերաբաշխման առաջադրանքներ կատարել», – նշված է հաղորդագրության մեջ։