Օգոստոսի 17-ին՝ ժամը 03։49-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ որ Հերհեր գյուղում տանը կից այրվում է խոտի դեզ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Հերհեր գյուղի 18-րդ փողոցի տներից մեկին հարակից հովվածածկի տակ այրվում է անասնակեր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։00-ին, մարվել՝ 11։30-ին:
Այրվել է մոտ 1800 հակ պահեստավորած անասնակեր և ձևախախտվել ծածկը (մոտ 56 քմ)՝ երկաթյա կառուցատարրերով։