
Գազայի հատվածում զինադադարի շուրջ նոր բանակցություններ կանցկացվեն չորեքշաբթի՝ օգոստոսի 21-ին, Կահիրեում, նպատակը կլինի վերջնականացնել գործարքը, հայտնում է Axios պորտալը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Չորեքշաբթի օրը Կահիրեում սպասվում է նոր բանակցային գագաթնաժողով՝ գործարքը վերջնական տեսքի բերելու համար»,- գրում է թերթը։
Պորտալը նաև նշում է, որ օգոստոսի 18-ին Իսրայելի, ԱՄՆ-ի և Եգիպտոսի ներկայացուցիչները կհավաքվեն Կահիրեում, որպեսզի փորձեն պայմանավորվել Գազայի և Եգիպտոսի սահմանին Ֆիլադելֆիայի միջանցքի երկայնքով անվտանգության միջոցառումների և Ռաֆահ անցակետի վերաբացման շուրջ: