
Ուկրաինայի արտակարգ իրավիճակների ծառայությունը հայտնել է, որ ռուսական ուժերը հարվածել են Կուրսկի մարզին սահմանամերձ Սումի քաղաքին։ Խաղաղ բնակիչներ են տուժել, կան ավերածություններ, վնասվել են տներ և ավտոմեքենաներ:
Ուկրաինական կողմի տվյալով՝ ռուսական ուժերը «Իսկանդեր» հրթիռ և անօդաչուներ են կիրառել: ՀՕՊ համակարգը գործարկվել է նաև մի շարք այլ բնակավայրերում:
Մարտերը շարունակվում են նաև այլ ուղղություններով: Ուկրաինայի զինված ուժերը հարվածել են Սեյմ գետի վրայով անցնող կամրջին: Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնել է, որ Կուրսկի մարզի սահմանամերձ տարածքներից տարհանումը շարունակվում է:
Լարված է նաև Բելգորոդի մարզում: Տեղական իշխանությունը տեղեկացրել է, որ ուկրաինական հարվածների հետևանքով քաղաքացիական անձինք են տուժել: