Ինչպես ավելի վաղ գրել էինք՝ օլիմպիական փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը ոսկե մեդալի համար էր մեկնել ամառային օլիմպիական խաղերին մասնակցելու համար, որը այս տարի տեղի էր ունենում Ֆրանսիայում։
Արթուր Ալեքսանյանի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, ArmLur.am-ի հետ զրույցում նշել էր, որ դիմել են ՄՕԿ (միջազգային օլիմպիական կոմիտե), որպեսզի Արթուր Ալեքսանյանի գոտեմարտը նորից դիտարկվի, քանի որ տեղի ունեցածը անարդարություն է։
Նշենք, որ Ալեքսանյանի գոտեմարտի ժամանակ ներկա են եղել շատ այլ հայտնի սպորտային դեմքեր, ինչպիսիք են, օրինակ, բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը, միջազգային ֆեդերացիայի անդամ Արսեն Ջուլֆալակյանը և այլք։
ArmLur.am-ը դիմել է նաև միջազգային ֆեդերացիայի անդամ Արսեն Ջուլֆալակյանին՝ պարզելու՝ ի՞նչ տեսակետ ունի այս ամենի մասին, քանի որ ինքն անձամբ ներկա է գտնվել դահլիճում, որտեղ գոտեմարտում էր Արթուր Ալեքսանյանը։
Վերջինս ArmLur.am-ին ասաց, որ հարցազրույցներ չի տալիս և մեկնաբանելու ոչինչ չունի, քանի որ UWW-ի համապատասխան կոմիտեն պաշտոնապես պատասխան տվել է։
Աննա Սրապիոնյան