
Սերգեյ Բուտինը նշանակվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ։ Պետության ղեկավարի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է իրավական տեղեկատվության պաշտոնական ինտերնետային պորտալում։
Հրամանագիրն արդեն ուժի մեջ է մտել։
Մինչև վերջերս Սերգեյ Բուտինը զբաղեցնում էր Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի փոխնախարարի պաշտոնը։ Նա 60 տարեկան է, ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի և Աֆրիկայի երկրների ինստիտուտը։
Սերգեյ Բուտինը տարբեր պաշտոններ է զբաղեցրել նախարարության կենտրոնական գրասենյակում և արտերկրում։
2010-2011 թվականներին եղել է Ճապոնիայում Ռուսաստանի հյուպատոսը։ 2017-2023 թվականներին՝ Գլխավոր քարտուղարության (վարչության) տնօրեն, ՌԴ արտաքին գործերի նախարարության կոլեգիայի անդամ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, թե ով կարող է զբաղեցնել պաշտոնանկ արված փոխարտգործնախարար Տիտովի տեղը։