
Էլեկտրաէներգիայի մատակարարումն ամբողջությամբ դադարեցվել է ողջ Լիբանանում, հայտնում է լիբանանյան Électricité du Liban էներգետիկ ընկերությունը։
Ավելի վաղ Հասան Դիաբի կառավարությանն առընթեր էներգետիկայի և ջրային ռեսուրսների նախարարի նախկին խորհրդական Ռաջա Ալ Ալին «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է, որ առաջիկա օրերին Լիբանանում էլեկտրակայանները կարող են ամբողջությամբ դադարեցվել՝ կապված վառելիքի պաշարների բացակայության հետ։
«Électricité du Liban-ը օգոստոսի 17-ին հայտնում է, որ Ազ-Զահրանի գործարանի վերջին պաշարները սպառվել են, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի ամբողջական անջատմանը ողջ Լիբանանում»,-ասվում է ընկերության հայտարարության մեջ։