
Շվեյցարական Swiss International Air Lines ավիաընկերության Տոկիոյից Ցյուրիխ թռչող Boeing 777 ինքնաթիռը շաբաթ օրը արտակարգ վայրէջք է կատարել Ղազախստանում՝ ինքնաթիռում բժշկական միջադեպի պատճառով։ Ընդ որում վայրէջքից հետո նոր խնդիրներ են ծագել։
Ըստ ավիաընկերության հաղորդագրության՝ ինքնաթիռի անիվներից մեկը կառչել է խոտին և լռվել, ինչը ստիպել է ինքնաթիռին քաշակելով հասցնել թռիչքուղի։
Ինքնաթիռը կզննվի՝ վնասված մասերը պարզելու նպատակով և կդառնա հետաքննության առարկա: Ըստ Reuters-ի՝ ավիաընկերությունը հաստատել է, որ միջադեպի հետևանքով ինքնաթիռում գտնվող 319 ուղևորներից ոչ մեկը չի տուժել։