Փրկարարները Էլբրուսում փրկել են հնդիկ լեռնագնացի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Փրկարարները Էլբրուսից տարհանել են Հնդկաստանից եկած լեռնագնացի: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Դա մեկ օրվա ընթացքում երկրորդ նման դեպքն է հնդիկ լեռնագնացների հետ:

Մոսկվայի ժամանակով 08:20-ին հաղորդագրություն է ստացվել, որ 5500 մետր բարձրության վրա Էլբրուս լեռը բարձրանալիս լեռնագնացն ընկել է լանջից 200 մետր:

Ինչպես պարզվել է, 1995 թվականին ծնված աղջիկը եղել է չորս հոգուց բաղկացած չգրանցված խմբում:




Լրահոս