
Այսօր՝ օգոստոսի 17-ին, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին զեկուցել է Կուրսկի շրջանում Ուկրաինայի զինված ուժերի տեղաշարժի մասին։ Գործողությունն ընթանում է ճիշտ այնպես, ինչպես սպասվում էր։
Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հայտնում է RBC-Ukraine-ը՝ երկրի ղեկավարի երեկոյան ելույթին հղումով։
«Ուկրաինացիների խիզախությունը մեծ գործեր է անում, հիմա մենք ամրապնդում ենք մեր դիրքերը։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել յուրաքանչյուր մարտիկի»,-ասել է նա։