
98 տարեկանում մահացել է շվեցարահայ բարերար, Հայաստանի ազգային հերոս Տիգրան Իզմիրլյանը։
ArmLur.am-ը հակիրճ ներկայացնում է բարերարի կյանքի մասին։
Տիգրան Իզմիրլյանը հայտնի է որպես «Իզմիրլյան» բարեգործական հիմնադրամի հիմնադիր, որը վերջինս բացել է՝ ի հիշատակ իր ծնողների։
2013 թվականին շվեցարահայ բարերարը ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից պարգևատրվել է ՀՀ պետական բարձր պարգևներից մեկով՝ Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով՝ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդման, ինչպես նաև երկարամյա ազգանվեր գործունեության համար:
Նշենք, որ դեռ 4 ամիս առաջ Տիգրան Իզմիրլյանին է շնորհվել «Հայաստանի ազգային հերոսի» կոչում։
Աննա Սրապիոնյան