Ռուսաստանը Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունից հստակ գնահատական է ակնկալում Ուկրաինայի կողմից Զապորոժիեի ատոմակայանի անվտանգությանը սպառնացող գործողությունների կապակցությամբ։ Այդ մասին հայտնել է Վիեննայի միջազգային կազմակերպություններում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Ռոման Ուստինովը։
«Տարբերակներից մեկը համարում ենք ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի արտահերթ նիստ հրավիրելը, սակայն այս փուլում կարևոր է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարության կողմից միանշանակ, հստակ գնահատականներ հնչեցնելը, ինչպես նաև ուկրաինական կողմին հրապարակային նախազգուշացումներ անելը»,- ասել է նա: