Գեղասահքի ԱՄՆ-ի բազմակի չեմպիոն Ջոնի Վեյրը իր միկրոբլոգում գրել է, որ պաշտոնապես բաժանվել է իր ռուս ամուսնուց` Վիկտոր Վորոնովից:
Ըստ vesti.ru-ի` զույգն ամուսնացել էր 2011-ին:
«Իմ սիրտը ցավում է, և ես իմ նախկին ամուսնուն ամենայն բարիք եմ ցանկանում», – գրում է մարզիկը:
Ինչպես գրում է TMZ-ն, իր ոչ ավանդական սեռական կողմնորոշումը չթաքցնող Վեյրի շուրջ միշտ սկանդալներ են առաջանում: Ռուսաստանցի Վիկտոր Վորոնովի հետ ամուսնության մասին գրում էին բոլոր բուլվարային լրատվամիջոցները:
Զույգն ամուսնացել է Նյու Յորքում Ամանորի գիշերը: Մարզիկի և իրավաբանի բաժանման պատճառները չեն հաղորդվում. Ջոնի Վեյրը 2010թ. մասնակցել է Վանկուվերի Օլիմպիադային: