Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահի բանակցությունների թեմաներից մեկը լինելու է հայ-ադրբեջանական կարգավորումը: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին նշված է ՌԴ նախագահ Բաքու այցի վերաբերյալ նյութերում:
«Նախագահները կարծիքներ կփոխանակեն տարածաշրջանային և միջազգային քաղաքականության արդի հարցերի, մասնավորապես՝ ադրբեջանա-հայկական կարգավորման թեմայի շուրջ»,- նշվում է փաստաթղթում: