ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դերասանուհի Ռոզա Դավթյանին դուրս են գրել հիվանդանոցից. ի՞նչ էր պատահել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Ռոզա Դավթյանն ինստագրամյան էջում տեսանյութով է կիսվել, որտեղ պատմում է իր կյանքի դժվար փուլի հաղթահարման մասին։

Տեսանյութում դերասանուհին պատմում է, թե ինչպես է պատահական մի օր հայելու մեջ նկատել, որ պարանոցի վրա ունի ուռած հատված, նա դիմել էր հիվանդանոց, որտեղ պարզ է դարձել, որ դերասանուհին վահանաձև գեղձի վրա ունի 4 սմ հանգույց, որը կարող էր հեռացվել երկու տարբերակով՝ վիրահատության կամ աբլացիայի։

Ռոզան ընտրել է երկրորդ տարբերակը, վերջինիս ժամանակ այրում են առաջացված հանգույցը։

Դերասանուհին պատմում է՝ աբլացիայից հետո դեմքի հատվածում եղել են ուռած մասեր, սակայն նրան վիրահատության հաջորդ օրը դուրս են գրել։

Տեսանյութի վերջում Ռոզա Դավթյանն ասաց՝ «հպարտ եմ ինձնով, որ ևս մեկ դժվարություն հաղթահարեցի։




Լրահոս