ArmLur.am-ի տեղեկություններով՝ օոստոսի 18-ին իրավապահները տեղեկություններ են ստացել, որ Էջմիածնում երեք երիտասարդ անձինք 14 ամյա երեխայի են առևանգել և տարել են գերեզմանատուն, որից հետո զանգահարել են հարազատներին ու հայհոյանք հնչեցրել։
Ավելի ուշ իրավապահների կողմից իրականացված ստուգումներով պարզվել է, որ նույն օրը ժամը 19։00-ին Մուսալեռ գյուղի տան բակերից մեկից 28-ամյա, 21-ամյա և 25-ամյա երիտասարդներն առևանգել են Ա. Ս․-ի որդուն՝ Ս.Ս․-ին, նստեցրել են «Մերսեդես» մեքենան և տարել Մուսալեռ գյուղի գերեզմանատուն։
ArmLur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ առևանգողները պնդում են, որ Ս․Ս․-ն գողացել է իրենց պատկանող «Այֆոն» մոդելի հեռախոսն, ու դա է դրդել նրանց գնալ այդ քայլին։ Ավելին, ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ իրավապահներն առեւանգողների մի մասին փնտրում են։
Քնար Մանուկյան