Երևանի թաղամասերից մեկում ավտոմեքենա է այրվել․ ինչ է հայտնի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 19-ին, ժամը 01:32-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մուշավան թաղամասի մոտակայքում այրվում է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։02-ին, մարվել՝ 02:12-ին: Այրվել է ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Մ․, ծնված 1997 թ․)։




Լրահոս